Monday, July 29, 2013

Գիտական ծրագրերի համատեղ մրցույթի հրավեր՝ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ և Ռուսաստանի հումանիտար գիտական հիմնադրամ

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն եւ Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամը 2011 թվականի փետրվարի 18-ին կնքված «Համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՌՀԳՀ - 2014» ՄՐՑՈՒՅԹ (վերջնաժամկետ՝ 10.10.2013, ժամը՝ 18.00):Մրցույթին մասնակցելու հայտերը պետք է ներկայացնել աշխատանքային օրերին ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00 (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ):Հայտերն ընդունվում են 2013 թ. հուլիսի 9-ից մինչեւ 2013 թ.հոկտեմբերի 10-ը ներառյալ (ժամը 1800 ):Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ հետեւյալ հեռախոսահամարներով 210 140 +112 կամ +115:Հավելված ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահի 2013 թ. հուլիսի 2-ի թիվ 19 Ա/Ք հրամանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ«ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՌՀԳՀ - 2014» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՀՐԱՎԵՐՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի (այսուհետև` Կոմիտե) և Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի (այսուհետև` Հիմնադրամ) միջև 2011 թվականի փետրվարի 18-ին կնքված «Համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում Կոմիտեն և Հիմնադրամը, ցանկանալով նպաստել հումանիտար գիտական հետազոտությունների ոլորտում երկկողմ համագործակցությանզարգացմանը, հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՌՀԳՀ - 2014» ՄՐՑՈՒՅԹ: 1.      Մասնակիցներին ներկայացվող պահանջներըՍույն մրցույթի արդյունքում երաշխավորված նախագծերի ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի գծով ծախսերի «Միջազգային համագործակցություն» հոդվածով նախատեսվածմիջոցների հաշվին: Մրցույթին ներկայացվող նախագծի ղեկավարը և մասնակիցները պետք է լինեն պետական գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախագծերն իրականացվում են հայ և ռուս գիտնականներից կազմված փոքր խմբերի կողմից՝ հայկական կողմից ներառելով մինչև 4 մասնակից: Նախագծի հայկական խմբերում կարող են ընդգրկվել գիտական պետական կազմակերպություններում (բուհերում) աշխատող գիտնականներ (դասախոսներ), պետական պատվերով առկա և հեռակա ուսուցման ասպիրանտներ, մագիստրատուրայի ուսանողներ և բակալավրիատի երրորդ և չորրորդ տարվա ուսուցման ուսանողներ:Նախագծի հայկական խմբի բոլոր անդամները պետք է հանդիսանան ՀՀ մշտական բնակիչներ և նախագծի իրականացման ընթացքում պետք է բնակվեն Հայաստանի Հանրապետությունում:Նախագծի ղեկավար կարող է հանդիսանալ գիտական աստիճան ունեցող անձը, ով ունի առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության ստաժ և վերջին հինգ տարիների ընթացքում գրախոսվող ամսագրերում հրատարակված առնվազն հինգ հոդված:Նախագծի ղեկավարը չի կարող լինել այն անձը, ով գտնվում է նախագծի կատարողի վարչական ենթակայության տակ:Որպես նախագծի ղեկավար գիտնականը մրցույթին կարող է  ներկայացնել միայն 1 (մեկ) նախագիծ:Նախագծի հայկական խմբում պետք է ընդգրկվի մինչև 35 տարեկան առնվազն մեկ գիտաշխատող կամ ասպիրանտ կամ ուսանող:Նախագծի կատարողները պետք է ներգրավված լինեն միայն 1 (մեկ) նախագծում:2.      Ընդհանուր դրույթներԿոմիտեի և Հիմնադրամի կողմից ֆինանսականաջակցություն ստանալու պարտադիր պայման է հետազոտության արդյունքների հրապարակումը գիտական պարբերականներում և ամսագրերում, ներառյալ հայկական և ռուսական: Հետազոտությունների արդյունքները հրատարակելիս ցանկացած գիտնական պարտավոր է նշել Կոմիտեի և Հիմնադրամի կողմից ստացած աջակցության մասին՝ նշելով նախագծի ծածկագիրը, օրինակ.Հետազոտությունն իրականացվել է հայ-ռուսական համատեղ №.... գիտական նախագծի՝ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակներում:Исследование выполнено при поддержке ГКН МОН РА в рамках армяно-российского совместного научного проекта №....  The research is supported by SCS MES RA, within the frames of joint Armenian - Russian research project №...Պարտադիր պայման է նաև նախագծի հեղինակների համաձայնությունը Կոմիտեի կամ Հիմնադրամի կողմից ֆինանսավորման երաշխավորված նախագծերի և դրանց գիտական հաշվետվությունների անոտացիաների տպագիր կամ էլեկտրոնային տեսքով հրապարակման համար: Արգելվում է ՝-       միևնույն նախագիծը ներկայացնել Կոմիտեի կողմից ֆինանսավորվող այլ մրցույթների,-       Կոմիտեի կողմից ֆինանսավորվող մեկ այլ մրցույթի համար արդեն իսկ ներկայացված կամ ֆինանսավորման երաշխավորված նախագծերը ներկայացնել սույն մրցույթին:Նախագծի ղեկավարը և կազմակերպությունը, որտեղ իրականացվելու է նախագիծը, պետք է լինեն պաշտոնապեսձևակերպված աշխատանքային և քաղաքացիաիրավական հարաբերություններում կամ պարտավոր են ձևակերպել այդպիսի հարաբերություններ ֆինանսական աջակցությունը ստանալուց հետո:Սույն մրցույթին մասնակցությունը, անկախ դրա արդյունքներից, չի խոչընդոտում դիմորդին մասնակցելու Կոմիտեի կողմից անցկացվող այլ մրցույթներին:Նախագծերի ֆինանսավորման ժամկետը մինչև 2 տարի է: Մրցույթի մասնակիցները նախապես միմյանց հետ համաձայնեցնում են համատեղ հայտի բովանդակությունը: Նախագծի հայերեն անվանումը պետք է համընկնի դրա ռուսերեն անվանման հետ: Վերջնական ձևավորված և համաձայնեցված հայտը հայկական կողմը ներկայացնում է Կոմիտե, իսկ ռուսական կողմը՝ Հիմնադրամ: Մրցույթին չեն մասնակցում այն նախագծերի հայտերը, որոնք՝-       ներկայացվել են միայն Կոմիտե կամ միայն Հիմնադրամ,-       Կոմիտե կամ Հիմնադրամ ստացվել են հայտերի ընդունման համար       հայտարարված ժամկետից ուշ,-       լրացվել են ոչ ըստ հայտերին ներկայացվող պահանջների,-       անվանմամբ և բովանդակությամբ ամբողջովին համընկնում են ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող (ֆինանսավորված) և իրականացվող (իրականացված) որևէ թեմայի կամ ծրագրի անվանման և բովանդակության հետ:3. Հայտերի լրացման կարգը և ներկայացումը Հայտն անհրաժեշտ է ներկայացնել հայերենով՝ մեկական տպագիր և էլեկտրոնային (խտասկավառակ) տարբերակներով:Հայտն անհրաժեշտ է Կոմիտե ներկայացնել խմբի հայկական կողմի ղեկավարի գրավոր դիմումով (Հավելված N 1)՝ աշխատանքային օրերին ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00, ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ: Հայտերն ընդունվումեն 2013 թ. հուլիսի 9-ից մինչեւ 2013 թ. հոկտեմբերի 10-ը ներառյալ (ժամը 1800 ):Հայտը բաղկացած է 1, 2, 3, 4 և 5 ձևերից, որոնք անհրաժեշտ է ներկայացնել սոսնձված ծրարով:Հայտի ղեկավարի ստորագրությունը պետք է լինի կազմակերպության գիտական քարտուղարի կամ ղեկավարի ստորագրությամբ հաստատված և կազմակերպության կնիքով վավերացված: Հայտն անհրաժեշտ է ներկայացնել A4 ձևաչափի թղթի վրա տպված, 1.5 տողամեջ հեռավորությամբ, 12 չափի «Unicode» տառատեսակով («Sylfaen»՝ հայերեն և «Times New Roman»՝ անգլերեն ու ռուսերեն տեքստերի համար)՝ պահպանելով հայտի ձևերում առկա աղյուսակների ամբողջականությունը: Հայտի էլեկտրոնային տարբերակը պետք է ներկայացնել «Microsoft Word» ձևաչափով՝ հայերենով, մեկ ամբողջական ֆայլով, որի ծավալը չպետք է գերազանցի 4 Mb:Խմբի անունից իրավունք ունի հանդես գալ միայն խմբի ղեկավարը:Հայտերի ծրարները բացվելու են դրանց ընդունման ժամկետի վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրը՝ ժամը 12:00-ին:Կոմիտեն անցկացնում է ստացված հայտերի տեխնիկական ստուգում: Այն հայտերը, որոնք տեխնիկական ստուգման ընթացքում կճանաչվեն սույն հրավերի պահանջներին համապատասխանող, կներկայացվեն գիտական փորձաքննության:4. Նախագծերի գիտական փորձաքննությունըՀայտերը ենթարկվում են անկախ գիտական փորձաքննության՝ հայկական կողմի ներկայացրած հայտերը՝ Կոմիտեի, իսկ ռուսական կողմինը՝ Հիմնադրամի կողմից:Հայտերի անկախ փորձաքննությունը Կողմերից յուրաքանչյուրն անցկացնումէ ինքնուրույն՝ փորձագիտական համակարգի միջոցով: Փորձաքննությունն անցկացվում է գաղտնի:Գիտական փորձաքննության ժամանակ գնահատվում է հայտի գիտական և գիտատեխնիկական նորույթը և արդիականությունը, գիտության տվյալբնագավառում հետազոտական խմբի ձեռքբերումները ևնրանց մասնագիտական որակավորման համապատասխանությունընախագիծը իրականացնելու համար, երիտասարդ (մինչև 35 տարեկան) մասնագետների ընդգրկվածությունը, նախագծիիրականացման նախադրյալները, փուլերը և ժամկետները, պահանջվող ֆինանսական միջոցների հիմնավորվածությունըև գիտության տվյալ բնագավառի առանձնահատկություններովպայմանավորված այլ դրույթներ: Գիտական փորձաքննության գնահատման թերթիկի յուրաքանչյուր հարցիպատասխանը տրվում է գնահատականի միջոցով, առավելագույնը 5 միավոր (0.5 միավորի ճշտությամբ), հետևյալ սանդղակով.0 միավոր – հարցի պատասխանը բացակայումէ կամ այն չի կարող որոշվել տեղեկության բացակայության պատճառով, 1 միավոր – հարցի պատասխանը ներկայացված է մակերեսորեն և անորոշ,2 միավոր – հարցի պատասխանը բավարար չէ ամբողջական կարծիք կազմելու համար,3 միավոր – հարցի պատասխանն ընդհանուր առմամբ բավարարում է հարցի պահանջներին, բայց կան զգալի անհամապատասխանություններ, որոնք, սակայն, շտկելի են,4 միավոր – հարցի պատասխանը որոշակի վերապահումներով համապատասխանում է առաջադրված պահանջներին,5 միավոր – հարցի պատասխանը լիովին համապատասխանում է հարցի պահանջներին և թերություններն աննշան են:Հայտը գիտական փորձաքննության է ենթարկվում առնվազն երկու փորձագետի կողմից: Յուրաքանչյուր հայտի համար փորձագետը լրացնում է Կոմիտեի կողմից սահմանված գիտական փորձաքննության գնահատման թերթիկը՝ պատասխանելով դրանում առաջադրվածբոլոր հարցերին:Հայտի գիտական փորձաքննության վերջնական գնահատականը երկու փորձագետների գնահատականների միջին թվաբանականն է:Երկու փորձագետների գնահատականները գնահատման սանդղակի առավելագույն միավորի 50% և ավելի չափով տարբերվելու դեպքում հայտը տրվում է երրորդ փորձագետին` գիտական փորձաքննության: Այդ դեպքում, գիտական փորձաքննության վերջնական գնահատականը երեք փորձագետների երկու իրար մոտ գնահատականների միջին թվաբանականն է:Ֆինանսավորման երաշխավորված նախագծերի ընդհանուր քանակը որոշվում է հիմնվելով երկու կողմերի փորձաքննության արդյունքների վրա և ելնելով մրցույթի համար նախատեսվածյուրաքանչյուր կողմի բյուջեի հնարավորություններից: 5. Ֆինանսական և այլ պայմաններըՄրցույթի արդյուքները կամփոփվեն մինչեւ 2013 թ. դեկտեմբերի 30-ը:Կողմերից յուրաքանչյուրը ֆինանսավորում է իր կողմի գիտական խմբի աշխատանքների հետ կապված ծախսերը:Հայկական գիտահետազոտական խմբի տարեկան ֆինանսավորման առավելագույն ծավալները կազմում են 2 250,0, 3 375,0 և 4 500,0 հազար ՀՀ դրամ՝ համապատասխանաբար 2, 3 և 4 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի համար: Աշխատանքի վարձատրության համար հատկացված առավելագույն տարեկան գումարը չպետք է գերազանցի 3 360,0 հազար ՀՀ դրամը՝ 4 անձից բաղկացած խմբի համար, 2 520,0 հազար ՀՀ դրամը՝ 3 անձից բաղկացած խմբի համար, 1 680,0 հազար ՀՀ դրամ՝ 2 անձից բաղկացած խմբի համար:Գործուղումների և գիտարշավների համար նախատեսվող գումարը չպետք է գերազանցի տարեկան հատկացված ամբողջ գումարի 20%-ը: Մնացած գումարը կարող է բաշխվել «Սարքեր եւ նյութեր» բաժնում՝ ներառելով ծախսեր գիտական հետազոտությունների ընթացքում օգտագործվող նյութերի ձեռքբերման, փոքր սարքավորումների և գրենական պիտույքների համար: 100,0 հազար ՀՀ դրամը գերազանցող ծախսերը պետք է հիմնավորվեն ֆինանսական նախահաշվի մեկնաբանության մեջ: «Այլ ծախսեր» բաժնով նախատեսվածգումարի մինչև 7%-ը հատկացվում է կազմակերպությանը՝ վերադիր ծախսերի համար:Ֆինանսավորման երաշխավորված հայտերի ղեկավարները պետք է ներկայացնեն ընթացիկ (տարեկան) և ամփոփիչ հաշվետվություններ՝ ըստ նախագծի իրականացման պայմանագրի պահանջներիև ժամկետների: Ֆինանսավորման ընդհանուր ծավալի10%-ը տրամադրվում է ծրագրի իրականացումից հետո՝ ամփոփիչ հաշվետվության դրական եզրակացության դեպքում:Հաջորդ տարում նախագծի ֆինանսավորման շարունակման մասին որոշումը կկայացվի տարեկան հաշվետվության փորձաքննության արդյունքերի հիման վրա: Ֆինանսավորման շարունակման կարևոր պայմաններից են սահմանված ժամկետում հաշվետվություն ներկայացնելը և գրախոսվող հրատարակումներում համատեղ աշխատանքների առկայությունը (թեզիսները հաշվի չեն առնվում):               Խմբի ղեկավարի 2 և ավելի ամիս անընդհատ հանրապետությունից բացակայության դեպքում ծրագրի ֆինանսավորումը կդադարեցվի, խմբի անդամի 2 և ավելի ամիս անընդհատ ՀՀ-ից բացակայության դեպքում խմբի ղեկավարը պետք է դիմի ԳՊԿ համարժեք փոփոխություն կատարելու առաջարկությամբ:Համատեղ ֆինանսավորման երաշխավորված նախագծերի ցանկը կհրապարակվի Կոմիտեի պաշտոնականկայքում՝ www.scs.am:Յուրաքանչյուր հայտատու մրցույթի շրջանակներում իր ներկայացրած հայտի փորձաքննության արդյունքների մասին կծանուցվի գրավոր:«ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՌՀԳՀ - 2014»  մրցույթին մասնակցության համար ռուսական կողմին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ  http://www.rfh.ru/կայքից:Մրցույթի հայկական կողմի պատասխանատուներըԿոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունՊետ՝ Լևոն Մարդոյան Հեռ.՝ 21 01 40 -112Միջազգային համագործակցության բաժինՊետ՝ Մարիանա ՍարգսյանՀեռ.՝ 21 01 40 -115http://scs.am/index.php?mact=News,cntnt01,detail,0&cntnt01articleid=365&cntnt01returnid=59&hl=am_AM Անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակ  Դիմում  Տիտղոսաթերթ («Ձև 1»)  Նախագծի անոտացիա  Նախագիծ  Ղեկավարի որակավորման տվյալները («Ձև 2»)  Տեղեկություններ նախագծի կատարողի մասին («Ձև 3»)  Ֆինանսական նախահաշիվ («Ձև 4»)  Ֆինանսական նախահաշվի մեկնաբանություն («Ձև 4.1»)  Մինչև 3 անցանկալի փորձագետների ցուցակ («Ձև 5») Հավելված N 1Հայ-ռուսական հումանիտար գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՌՀԳՀ-2014» մրցույթի հրավերիՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆՔԱՂԱՔԱՑԻ ______________________________(անուն հայրանուն)__________________________________ ից(ազգանուն)____________________________________(հասցե)___________________________________ (հեռախոս)ԴԻՄՈՒՄԽնդրում եմ ընդունել կից ներկայացվող հայտը՝ հայ-ռուսական հումանիտար գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՌՀԳՀ - 2014» միջազգային մրցույթին մասնակցելու համար:Դիմող՝ _____________________      ( _______________________________ )(ստորագրություն)                                              (անուն ազգանուն)«____» ________________ 2013 թ. Հավելված N 2Հայ-ռուսական հումանիտար գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՌՀԳՀ-2014» մրցույթի հրավերիԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԻՉՆԵՐՈՎ 1. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1.1 Հոգեբանություն 1.2 Տնտեսագիտություն 1.3 Մանկավարժական գիտություններ 1.4 Սոցիոլոգիա 1.5 Իրավագիտություն 1.6 Քաղաքագիտություն 1.7 Սոցիալական և տնտեսական աշխարհագրություն 1.8 Այլ հասարակական գիտություններ 2. ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2.1 Պատմություն, հնագիտություն 2.2 Լեզվագիտություն, գրականագիտություն 2.3 Փիլիսոփայություն, էթիկա 2.4 Աստվածաբանություն,      կրոնագիտություն 2.5 Արվեստագիտություն 2.6 Այլ հումանիտար գիտություններ Հավելված N 3Հայ-ռուսական հումանիտար գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՌՀԳՀ-2014» մրցույթի հրավերիՁև 1ՀԱՅ - ՌՈՒՍԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՌՀԳՀ - 2014» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՀԱՅՏՀայտը հանձնված է «_____» ______________ 2013 թ.               Ծածկագիր՝ _____________(լրացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում)ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ1.      Հայտի-         վերնագիրը (15 բառից ոչ ավելի՝ հայերենով, անգլերենով և ռուսերենով ) __________________________________________________________________________________________________________________________________________-         բնագավառը_________________________________________________________-         մասնագիտական դասիչը _____________________________________________2.      Հուշող (բանալի) բառեր (հայերեն, ռուսերեն և անգլերեն)________________________________________________________________________________________________________________________________________________3.      Հայտի ղեկավարի-         ազգանունը, անունը, հայրանունը _____________________________________-         ծննդյան թիվը _______________________________________________________-         գիտական աստիճանը ________________________________________________-         պաշտոնը___________________________________________________________-         հեռախոսը__________________________________________________________-         էլեկտրոնային հասցեն _______________________________________________4.      Կազմակերպության լրիվ, կրճատ անվանումները,կազմակերպաիրավական ձևը և գերատեսչական պատկանելիությունը__________________________________________5.      Կազմակերպության հասցեն, հեռախոսը, ֆաքսը և էլեկտրոնային հասցեն ________________________6.      Նախագծի կատարման համար անհրաժեշտ ժամանակահատվածը _______ տարի7.      Խմբի (ներառյալ ղեկավարը) անդամների թիվը ________8.      Աշխատանքի վարձատրության (ներառյալ եկամտային հարկը) գումարը ____________ հազար դրամ9.      Վերադիր ծախսերի գումարը _________________________________ հազար դրամ10.  Հայցվող ընդհանուր գումարը ________________________________ հազար դրամ11.  Հայտի ղեկավարի ստորագրությունը _____________________________________12.  Կազմակերպության գիտական քարտուղարի (կամ ղեկավարի) ստորագրությունը _______________________________________________________ «____» ________________ 2013 թ.                                            Կ.Տ. ՆԱԽԱԳԾԻ ԱՆՈՏԱՑԻԱ* ՆԱԽԱԳԻԾ* Ձև 2ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ1.      Ազգանուն, անուն, հայրանուն____________________________________________(հայերեն, անգլերեն և ռուսերեն)2.      Ծննդյան տարեթիվն ու ծննդավայրը_______________________________________3.      Գիտական աստիճանը ___________________________________________________4.      Վերջին թեզի ծածկագիրը, պաշտպանության տարեթիվը և վայրը________________________________________________________________________5.      Հրատարակված-   գիտական հոդվածներ (թիվը) _____________________________________________-   մենագրություններ (թիվը) ________________________________________________6.      Արտոնագրեր (թիվը) _____________________________________________________7.      Լիցենզիաներ (թիվը) _____________________________________________________8.      Վերջին 5 տարում հրատարակված գիտական հոդվածները        (նշել վերնագիրը, ամսագիրը, տարին, հատորը, էջերը)1)      _______________________________________________________________________2)      _______________________________________________________________________(անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչտողեր)9.      Նշել ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ից և այլ աղբյուրներից ստացված դրամաշնորհները1)      ________________________________________________________________________2)      _______________________________________________________________________(անհրաժեշտության դեպքում ավելացնել լրացուցիչտողեր)«____» __________________ 2013 թ.                                  ________________________________ (ղեկավարի ստորագրությունը)Ձև 2.1СВЕДЕНИЯ О РОССИЙСКОМ СО-РУКОВОДИТЕЛЕ ПРОЕКТАФамилия, имя, отчество ____________________________________________2.      Дата рождения  _______________________________________3.      Ученая степень ____________________________________4.      Место работы ___________________________________________________5.      Должность_________________________________________________________________6.      Область научных интересов (код(ы) классификатора РГНФ) ___________________________7.      Контактный телефон _____________________________________________________8.      E-mail _____________________________________________________  Ձև -3ՏԵՂԵԿՈՒԹՅՈԻՆՆԵՐ ՆԱԽԱԳԾԻԿԱՏԱՐՈՂԻ ՄԱՍԻՆ* Ազգանուն, անուն, հայրանուն (հայերեն) Ազգանուն, անուն, հայրանուն (անգլերեն) Ազգանուն, անուն, հայրանուն (ռուսերեն) Ծննդյան տարեթիվն ու ծննդավայրը Կրթությունը (բուհ, մասնագիտություն) Գիտական աստիճանը Վերջին թեզի ծածկագիրը, պաշտպանության տարեթիվն ու վայրը Աշխատանքի վայրը, պաշտոնը Հեռախոս (աշխատանքային, տան, բջջային) Էլեկտրոնային հասցե Նախագծի հետ առնչվող հրատարակված գիտական հոդվածները (նշել վերնագիրը, ամսագիրը, տարին, հատորը, էջերը), 5-ից ոչ ավելի 1.2. Ձև 3.1СВЕДЕНИЯ О РОССИЙСКОМ УЧАСТНИКЕ ПРОЕКТА*1.      Фамилия, имя, отчество ____________________________________________2.      Дата рождения  _______________________________________3.      Место работы ___________________________________________________4.      Должность_________________________________________________________________Ձև 4ՀԱՅՏԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՇԻՎՀայտի ծածկագիրը_____________________________________(լրացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈւԹՅՈւՆ (ներառյալ եկամտային հարկ, հազար դրամ)   Առաջին տարի Երկրորդ տարի Ազգանուն, անուն Ամսական Ամիսների քանակը Պահանջվող գումարը Ամսական Ամիսների քանակը Պահանջվող գումարը 1) 2) 3) 4) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ ԱՅԼ ԾԱԽՍԵՐ, այդ թվում 1. ՍԱՐՔԵՐ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ (թվարկել 100,0 հազար ՀՀ դրամը գերազանցող բոլոր ծախսերը, հիմնավորվել ֆինանսական նախահաշվի մեկնաբանության մեջ) Առաջին տարի  Երկրորդ տարի 1) 2) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ 2. ԳՈՐԾՈւՂՈւՄՆԵՐ (հիմնավորել ֆինանսական նախահաշվի մեկնաբանության մեջ) 1) տեղական գործուղումների տրանսպորտային ծախսեր 2) տեղական գործուղումների օրապահիկ 3) տեղական գործուղումների գիշերավարձ 4) օտարերկրյա գործուղումների տրանսպորտային ծախսեր 5) օտարերկրյա գործուղումների օրապահիկ 6) օտարերկրյա գործուղումների գիշերավարձ 7) գործուղումների հետ կապված այլ ծախսեր (վիզա կամ այլ վճարումներ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ 3. ԵՆԹԱՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈւԹՅՈւՆ (նշել ենթապայմանագրային համագործակցության բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, համագործակցությունը մանրամասն նկարագրել ֆինանսական նախահաշվի մեկնաբանության մեջ) Ենթապայմանագրային համագործակցության վարձավճար   Առաջին տարի Երկրորդ տարի Ազգանուն, անուն, հայրանուն Օրավարձը օրերի քանակը Պահանջվող գումարը Օրավարձը օրերի քանակը Պահանջվող գումարը 1) 2) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ Ենթապայմանագրային համագործակցության նյութեր և ծառայություններ(Թվարկել 100,0 հազար ՀՀ դրամը գերազանցող բոլոր կետերը և հիմնավորել) Առաջին տարի Երկրորդ տարի 1) 2) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ ՎԵՐԱԴԻՐ ԾԱԽՍԵՐ ՀԱՅՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ ԱՅԼ ԱՂԲՅՈւՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈւՄՆԵՐ (ներկայացնել ֆինանսական նախահաշվի մեկնաբանության մեջ) Հայտի ղեկավար՝                                                __________________      ________________________________(ստորագրություն)                   (ազգանուն, անուն, հայրանուն)Կազմակերպության գլխավոր հաշվապահ՝  ________________         _________________________________(ստորագրություն)                   (ազգանուն, անուն, հայրանուն) Ձև 4.1ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ* Ձև 5ՄԻՆՉԵՎ 3 ԱՆՑԱՆԿԱԼԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՑՈՒՑԱԿ* № ԱԶԳԱՆՈՒՆ ԱՆՈՒՆ ՀԱՅՐԱՆՈՒՆ 1. 2. 3. * Համառոտ պարբերությամբ հայերենով, անգլերենով և ռուսերենով ներկայացնել նախագծի նպատակները:*Ներկայացնել 14 էջի սահմաններում հայերենով (եւ ռուսերենով առանձին)՝ ներառյալ գրաֆիկները, գծագրերը, լուսանկարները և գրականության ցանկը: 1.       8 էջի սահմաններում ներկայացնել խնդրի դրվածքը, դրա արդի վիճակը, նախագծի գիտական նպատակները, հետազոտական ծրագիրը, իրականացման եղանակները, առկա և անհրաժեշտ նյութական ռեսուրսները,2.       2 էջի սահմաններում նշել տվյալ ուղղությամբ խմբի ունեցած ձեռքբերումները և ակնկալվող արդյունքները,3.       2 էջի սահմաններում նկարագրել նախագծի ռուսական խմբի կողմից իրականացվելիք խնդիրները,,4.       Օգտագործված գրականության ցանկը:* Lրացվում է յուրաքանչյուր կատարողի համար:* Lրացվում է յուրաքանչյուր կատարողի համար:* Բացատրել և հիմնավորել ֆինանսական նախահաշվի բոլոր կետերը* Lրացվում է յուրաքանչյուր կատարողի համար:
Source:

Գիտական ծրագրերի համատեղ մրցույթի հրավեր՝ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ և Ռուսաստանի հումանիտար գիտական հիմնադրամ Images

ձեռքբերմանն ուղղված գիտական ...
(496 x 480 - 38.33 KB - jpeg)

Photo: Ուսանողների ցնցող ֆլեշմոբը ...
(632 x 331 - 25.96 KB - jpeg)

No comments:

Post a Comment